Կորոնավիրուսով ինքնամեկուսացած եմ տանը և չեմ կարողանում դուրս գալ սնունդ գնելու։ Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ
Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից հետո տարբեր պետական մարմիններ և հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են ցուցաբերում այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսով վարակված լինելու պայմաններում ինքնամեկուսացել են և չեն կարողանում իրենց համար սնունդ կամ դեղորայք գնել։
Անհրաժեշտ է ուղարկի կապ հաստատել այդ մարմինների հետ, հայտնել Ձեր տվյալները, այն առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց կարիքն ունեք։
Առաջնահերթ՝ այդ խնդրանքով կարող եք դիմել տարածքային սոցիալական ապահովության ստորաբաժանում, որոնց հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կարող եք նաև այդ հարցերով Երևան քաղաքում դիմել վարչական շրջաններ, որոնց հեռախոսահամարները կարող եք գտնել այստեղ, իսկ մարզերի, այլ քաղաքների կամ գյուղական համայնքների դեպքում՝ դիմել համապատասխան համայնքի աշխատակազմերին։