Ունեմ ջերմություն, բայց ինձ չեն թեստավորում։ Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ

Կորոնավիրուս

Ունեմ ջերմություն, բայց ինձ չեն թեստավորում։ Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ

Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում թեստա­վորում կարող են անցնել.

  • 5 ջերմություն և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող անձինք:
  • «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտները՝ նախքան բուժում սկսելը:
  • Հեմոդիալիզ ստացող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը:
  • Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ:
  • Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցները, որոնք իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ:
  • Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, որոնք անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:

Եթե չեք հանդիսանում վերոնշյալ ցանկին համապատասխան անձ, ապա նշանակում է, որ եթե անգամ կորոնավիրուսով վարակված եք, ապա չեք գտնվում առավել խոցելի գոտում գտնվող անձանց շրջանակներում և թեստավորում կարող եք իրականացնել մասնավոր լաբորատորիաներում կամ բժշկական հաստատություններում՝ վճարովի հիմունքներով։ Թեստի դրական լինելու դեպքում Ձեր տվյալները համապատասխան բժշկական հաստատությունը կփոխանցի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, որտեղից Ձեզ հետ կապ կհաստատեն։

COVID-19-ով հաստատված անախտանիշ կամ թեթև դեպքերի, այդ թվում` «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների վարումն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների կողմից: Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ բժիշկն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մշտադիտարկում. ճշտվում են պացիենտի գանգատները, ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև տրամադրվում է տեղեկատվություն տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ, նաև հրահանգվում է առողջական վիճակի վատթարացման դեպքում անմիջապես կապ հաստատել բժշկի հետ: COVID-19-ով պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, ելնելով գանգատներից, ԱԱՊ բժիշկն իրականացնում է տնային այց` տեղում գնահատելու պացիենտի կամ կոնտակտավորի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում, ըստ բժշկական ցուցումների, իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:

Եթե Ձեզ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից չզանգահարեն, ապա հնարավորության դեպքում Դուք կամ որևէ մեծահասակ պետք է զանգահարի COVID-19-ի տեղական կամ համապետական ճգնաժամային հեռախոսահամարին՝ 8003, պարզելու, թե որտեղ և ինչպես կարող եք խնամք ստանալ: Եթե Ձեր ընտանիքի անդամի մոտ հաստատվել է COVID-19 վարակը, Դուք և ընտանիքի անդամի հետ շփված Ձեզ հայտնի այլ անձիք պետք է ինքնամեկուսանան 14 օր շարունակ: Դրական թեստի դեպքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը սկսելու է Ձեր հեռախոսահամարի միջոցով գտնվելու վայրի վերահսկում իրականացնել՝ պարզելու համար Ձեր շփումների հնարավոր շրջանակը։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո30
Ոչ22