Հաշվառված եմ մարզում, բայց ցանկանում եմ ընտրություններին մասնակցել և ընտրել Երևան քաղաքում․ ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ

Ընտրություններ

Հաշվառված եմ մարզում, բայց ցանկանում եմ ընտրություններին մասնակցել և ընտրել Երևան քաղաքում․ ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ

Նախընտրական շրջանում ընտրական հանցագործությունների մասին անանուն ազդարարելու համար կարող եք լրացնել հետևյալ ձևանմուշը։

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում, եթե Դուք հաշվառված եք մարզում, սակայն ցանկանում եք Երևանում մասնակցել ընտրություններին, ապա պետք է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ Ձեր հաշվառման վայրի անձնագրային բաժանմունք ներկայացնեք դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից Ձեզ ժամանակավորապես հանելու մասին` նշելով քվեարկության օրը Ձեր գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը Ձեր դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Ձեր՝ որպես ընտրողի տվյալները ժամանակավորապես կհանի ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և կավելացնի ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Այն դեպքերում, երբ չեք կարող անձամբ այդ դիմումը ներկայացնել անձնագրային բաժին հիվանդության կամ այլ պատճառներով, ապա կարող եք դիմումը ներկայացնել Ձեր լիազորված անձին, սակայն պետք է նկատի ունենալ, որ պետք է տրամադրեք նոտարական կարգով հաստատված լիազորագիր: Դիմումի հիման վրա լիազոր մարմինը Ձեզ կտրամադրի համապատասխան տեղեկանք՝ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հավելու և գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ներառված լինելու մասին:

Լիազոր մարմին ներկայացվող դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից:

 Իսկ եթե ՀՀ քաղաքացի եք և չունեք ընդհանրապես որևէ հաշվառում, ապա այդ դեպքում ևս, որպեսզի ընդգրկվեք ընտրողների ցուցակում, պետք է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմին ներկայացնեք ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Ձեզ կընդգրկի քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին Ձեզ կտրամադրի տեղեկանք:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո1
Ոչ0