Խանութում պատահաբար տարա եմ կոտրել, և ինձնից պահանջում են վճարել․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Սպառողների իրավունքներ

Խանութում պատահաբար տարա եմ կոտրել, և ինձնից պահանջում են վճարել․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Նման իրավիճակում հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ շուտ կոտրվող և ապակյա տարաների վաճառքի սրահներում աշխատակիցները պետք է դրանք պահարանների մեջ  դասավորեն այնպես, որ դրանց կողքով քայլելիս դրանց դիպչելը բացառվի։ Եթե վաճառքի սրահի տնօրինությունը չի ապահովում անհրաժեշտ չափով դրանց դասավորվածությունը, ապա ապակյա տարայի կոտրվելու մեջ չի կարող լինել Ձեր մեղավորությունը։

Նախ պահանջեք վաճառքի սրահի տնօրինությունից, որ Ձեզ ցույց տան վաճառքի սրահի տեսաձայնագրությունը, որտեղ Դուք կկարողանաք մատնացույց անել, որ Դուք ապակյա տարան դիտավորյալ չեք կոտրել, դիտավորյալ չեք հրել կամ դիպչել նրան։ Եթե վաճառքի սրահի տնօրինությունը նորից պահանջի Ձեզնից, որ Դուք վճարեք կոտրված ապրանքի համար, ապա Դուք կարող եք նրանց հայտնել, որ ցանկանում եք խնդրի մասին ահազանգել ՀՀ հանրային ծառայությունների հանձնաժողով՝ ներկայացնելով խնդիրը։ Եթե կրկին պնդեն ապրանքի համար վճարելու իրենց պահանջը, ապա Դուք կարող եք կրկին հայտնել, որ մեղավոր չեք ապրանքի կոտրվելու մեջ, և հեռանալ խանութ սրահից՝ այդ մասին նաև ահազանգելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-581-122, կամ թեժ գիծ՝ 011-597-167։ Առավել մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ։

Ձեր բողոքների մասին կարող եք բարձրաձայնել նաև՝ դիմելով սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, կամ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող առևտրի և սպասարկումների բաժին։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո305
Ոչ4