Ամուսինս hարբեցող է, ու երեխաներս մեծանում են վախի մեջ: Ի՞նչ կարող եմ անել

Ընտանեկան բռնություն

Ամուսինս hարբեցող է, ու երեխաներս մեծանում են վախի մեջ: Ի՞նչ կարող եմ անել

Նման դեպքերում նախ և առաջ անհրաժեշտ է ահազանգել ոստիկանություն՝ մանրամասն ներկայացնելով Ձեր ամուսնու վարքագիծը և արարքները։ Ոստիկանության աշխատակիցը, արձանագրելով, որ Ձեր ամուսինը հոգեբանական բռնություններ է կատարում Ձեր երեխաների նկատմամբ, կարող է  կիրառել նախազգուշացում, որի դեպքում Ձեր ամուսինը հաշվառման կվերցվի և ստիպված կլինի մեկ տարի շարունակ ամեն ամիս զրույցներ ունենալ ոստիկանությունում, որ դադարի նման վերաբերմունք ցուցաբերել երեխաների նկատմամբ։

Սակայն եթե պարզվի, որ դա կրում է պարբերական բնույթ, կամ նախազգուշացվելուց հետո ամուսինը շարունակում է նման վերաբերմունք ցուցաբերել, ապա ոստիկանության ծառայողն իրավասու է կայացնել անհետաձգելի միջամտության որոշում՝ հարկադրելով Ձեր ամուսնուն անհապաղ հեռանալ բնակարանից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև սահմանված ժամկետի լրանալը, արգելել Ձեր ամուսնուն այցելել կամ տեսակցել երեխաներին՝ ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրերում, արգելել Ձեր ամուսնուն այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ երեխաներին, որը երեխաների մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իրենց անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին (այս սահմանափակումը կիրառելիս` որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը), Ձեր ամուսնու վրա պարտականություն դնել՝ հոգալու անչափահաս երեխաների խնամքի ծախսերը՝ ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարների չափերով, անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները, արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել երեխաների հետ, Ձեր ամուսնու վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր:

Ընդ որում, վերոգրյալ միջամտությունների տեսակներից ոստիկանության ծառայողը իրավասու է ընտրելու և կիրառելու ինչպես մեկը, այնպես էլ միանգամից մի քանիսը։ Այդ մասին ոստիկանության ծառայողը կայացնում է հիմնավորված որոշում, որի մի օրինակը հանձնելու է Ձեր ամուսնուն։ Ոստիկանի կայացրած որոշման չկատարումն էլ, իր հերթին, հանգեցնում է համապատասխան պատախսանատվության։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո12
Ոչ1