Ի՞նչ անել, եթե իմ աշխատավարձը կամ թոշակը արգելադրվել են հարկադիր ծառայության կողմից

Դատական ակտերի հարկադիր կատարում

Ի՞նչ անել, եթե իմ աշխատավարձը կամ թոշակը արգելադրվել են հարկադիր ծառայության կողմից

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է բռնագանձում տարածել անձի եկամտի՝ աշխատավարձի, կամավոր կամ կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակ­ների վրա: Սակայն, պետք է հաշվի առնել, որ բռնագանձումը կարող է տարածվել եկամտի միայն որոշակի մասի վրա (ոչ ամբողջությամբ): Մասնավորապես` եթե բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու կամ առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու նպատակով, ապա, վերոնշյալ հիմքերով, ստացվող եկամուտներից (բացառությամբ կենսաթոշակների) բռնագանձումը կարող է տարածվել մինչև 75%-ի չափով, իսկ այլ տեսակի պահանջների բավարարման նպատակով կարող է տարածվել մինչև 50%-ի չափով, իսկ անձի պետական կենսաթոշակներից կարող է բռնագանձվել մինչև 30%-ի չափով:

Եթե Դուք բանկային հաշիվ ունեք և Ձեր եկամուտը՝ աշխատավարձը, կենսաթոշակը ստանում եք Ձեր բանկային հաշվին, ապա Ձեր բանկային հաշիվների վրա կարող է արգելանք տարածվել, և Դուք հնարավորություն չեք ունենա ստանալ Ձեր աշխատավարձը, կենսաթոշակը:

Այդ դեպքում անհրաժեշտ է գործատուից՝ աշխատավարձի դեպքում, և սոցիալական տարածքային ստորաբաժանումից՝ կենսաթոշակների և նպաստների դեպքում, վերցնել տեղեկանք, որում նշված կլինի ստացվող եկամուտների չափը, բանկը, որի միջոցով Դուք ստանում եք այդ գումարները, այն հաշվեհամարը, որից փոխանցվում են այդ գումարները։ Տեղեկանքը վերցնելուց հետո այն դիմումին կից պետք է ներկայացնեք Դատական ակտերի հարկադիր ծառայության այն բաժնին, որտեղ կիրառվել են արգելանքները՝ դիմումով խնդրելով պահումները կատարել միայն սահմանված տոկոսների չափով։

Տեղեկանքի և հարկադիր ծառայություն ներկայացվելիք դիմումի ձևերը հետևյալն են․

Ձև 1․ Տեղեկանք գործատուից աշխատավարձի մասին

Ձև 2․ Տեղեկանք գործատուից աշխատավարձի մասին

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո137
Ոչ13

Մեկնաբանություններ (2)

  1. Mayranush
    23 Ապրիլի, 2019

    Շնորհակալություն, շատ օգնեցիք ինձ, այն էլ առանց տանից դուրս գալու և քաշքշուկների։

    1. UMDIMEL.am
      19 Հուլիսի, 2019

      Շնորհակալ ենք և ուրախ, որ կայքն օգտակար է եղել։