Ուզում եմ իմանալ, թե ինչ արգելանքներ կան իմ նկատմամբ հարկադիրում։ Ո՞ւմ դիմեմ և ինչպե՞ս պարզեմ

Դատական ակտերի հարկադիր կատարում

Ուզում եմ իմանալ, թե ինչ արգելանքներ կան իմ նկատմամբ հարկադիրում։ Ո՞ւմ դիմեմ և ինչպե՞ս պարզեմ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում Ձեր գույքի նկատմամբ հարուցված արգելանքի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ Ձեր սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի միջոցով:

Արգելանքների առկայության մասին տեղեկություններ կարող եք ստանալ միանգամից մի քանի եղանակով և ամենևին էլ անհրաժեշտ չէ ներկայանալ հարկադիր ծառայություն։

ՏԱՐԲԵՐԱԿ 1 – Անհրաժեշտ է մոտենալ ցանկացած վճարման տերմինալի մոտ, սեղմել Հարկադիր ծառա­յություն կոճակը, մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սոցիալական քարտի համարը՝ Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), որից հետո էկրանին կհայտնվեն տվյալներ Ձեր նկատմամբ հարկադիր ծառա­յությունում հարուցված վարույթների և արգելանքների մասին, ինչպես նաև՝ տվյալներ արգելանքների համար հիմք հանդիսացող գումարների չափերի և պահանջա­տերերի մասին։

ՏԱՐԲԵՐԱԿ 2 – Համակարգչի կամ հեռախոսի մեջ ներբեռնել «Տելեգրամ մեսենջեր» (Telegram messenger) ծրագրային հավել­վածը, լրացնելով համապատասխան վանդակները՝ գրանցվել «Տելեգրամ մեսենջեր» սոցիալական ցանցում, որից հետո այդ ծրագրային հավելվածում կտեսնեք հարկադիր ծառայության Դատական ակտերի հարկադիր կատարման բոտը։ Ծրագրային հավելվածում հավաքելով Ձեր սոցիալական քարտի 10 նիշանոց համարը՝ ՀԾՀ-ն, վայրկյանների ընթացքում կստացվեն տվյալներ հարուցված վարույթների, արգելանքների առկայության, գումարների չափի և պահանջատերերի մասին։ Ծրագրային հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումից, իսկ ԴԱՀԿ բոտի հետ կապը հաստատել հետևյալ հղմամբ։

ՏԱՐԲԵՐԱԿ 3 – Զանգահարել Հարկադիր ծառայության հետևյալ հեռախոսահամարով՝ 060-570-402, հետևել տրվող հրահանգներին, հավաքել հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն, և գրանցվել հարկադիր ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։ Այդ պահից սկսված՝ Ձեր հետ կապված վարույթներով ծանուցումները կուղարկվեն նաև Ձեր հեռախոսահամարին, ինչպես նաև կուղարկվեն ծանուցումներ արգելանքների կիրառման կամ դրանց հանվելու մասին։

ՏԱՐԲԵՐԱԿ 4 – Զանգահարել հարկադիր ծառայության թեժ գծի հեռախոսահամարին՝ 060-570-435, և հայտնելով Ձեր անձնագրային տվյալները՝ խնդրել տրամադրել տեղեկություններ կիրառ­ված արգելանքների և կիրառման հիմքերի մասին։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո1150
Ոչ372