Իմ հաշիվների վրա դրված են արգելանքներ․ ինչպե՞ս կատարել վճարումը և շուտ ազատվել դրանցից

Դատական ակտերի հարկադիր կատարում

Իմ հաշիվների վրա դրված են արգելանքներ․ ինչպե՞ս կատարել վճարումը և շուտ ազատվել դրանցից

Հարկադիր ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով համապատասխան գումարների վճարումները կարող են կատարվել հետևյալ տարբերակներով․

ՏԱՐԲԵՐԱԿ 1 – Անհրաժեշտ է մոտենալ ցանկացած վճարման (EASYPAY, TELCELL, MOBIDRAM) տերմինալի մոտ, սեղմել Հարկադիր ծառա­յություն պատուհանը, մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սոցիալական քարտի համարը՝ ՀԾՀ-ն, որից հետո էկրանին կհայտնվեն տվյալներ Ձեր նկատմամբ հարկադիր ծառա­յությունում հարուցված վարույթների և արգելանքների մասին, ինչպես նաև՝ տվյալներ արգելանքների համար հիմք հանդիսացող գումարների չափերի և պահանջա­տերերի մասին։ Տերմինալով կարող եք ըստ հաջորդականության կատարել բոլոր վճարումները, և կիրառված արգելանքները կվերանան նույն օրվա ընթացքում։

ՏԱՐԲԵՐԱԿ 2 – Անձնագրով և սոցիալական քարտով մոտենալ հարկադիր ծառայություն՝ ք․ Երևան, Հալաբյան 41ա հասցեով, և տեղում սպասարկող աշխատակիցների մոտ կատարել բոլոր վճարումները։ Արգելանքները կհանվեն մեկ օրվա ընթացքում։

ՏԱՐԲԵՐԱԿ 3 – Այցելել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կայք, լրացնել համապատասխան դաշ­տե­րը և կատարել վճարումը։ Այս տարբերակով վճարում կատարելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բանկային քարտ, որի վրա առկա կլինեն բավարար չափով դրամական միջոցներ։ Վճարումը կատարելուց հետո արգելանք­ները կվերացվեն երկու օրվա ընթացքում։

ՏԱՐԲԵՐԱԿ 4 – Համապատասխան վճարումները կարող եք կատարել նաև ՀՀ-ում գործող ցանկացած բանկի մասնաճյուղում, «Հայ Փոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում, և այս տարբերակի դեպքում պետք է Ձեզ հետ ունենաք անձնագիր, սոցիալական քարտ և հարկադիր կատարողի համապատասխան որոշման օրինակը, որի հիման վրա կկա­տարվի վճարումը։ Արգելանքը վճարումից հետո կհանվի երեք օրվա ընթացքում։

Վճարումներ կատարելու ընթացքում դժվարություններ առաջանալու դեպքում կարող եք զանգահարել հարկադիր ծառայության «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբին հետևյալ հեռախոսահամարներով՝ (077), (091), (055) 713-437, կամ հարկադիր ծառայության թեժ գիծ՝ 060-713-435 հեռախոսահամարով։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո202
Ոչ46