Ես աշխատանքից ազատվել եմ, բայց վերջին աշխատավարձս ու վերջնահաշվարկս չեն տալիս։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Աշխատանքային իրավունք

Ես աշխատանքից ազատվել եմ, բայց վերջին աշխատավարձս ու վերջնահաշվարկս չեն տալիս։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Գործատուն աշխատողին աշխատանքից ազատելու մասին հրամանն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում պարտավոր է նրան տրամադրել աշխատանքից ազատելու մասին հրամանի մեկ օրինակը և աշխատանքից ազատման օրը աշխատողին վճարել վերջնահաշվարկի գումարները, այդ թվում՝ չվճարված բոլոր աշխատավարձերը։

Ընդ որում, գործատուի կողմից վերջնահաշվարկի կամ աշխատավարձի գումարները ժամանակին չվճարելու կամ ուշացմամբ վճարելու բոլոր դեպքերում աշխատողն իրավունք ունի գործատուից պահանջել տույժեր։ Տույժերը հաշվարկվում են յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,15%-ի չափով։

Եթե աշխատանքից ազատելուց հետո գործատուն չի վճարել Ձեր աշխատավարձը և վերջնահաշվարկի գումարները,  ապա.

  1. Դուք կարող եք նրան գրավոր դիմում-պահանջ ներկայացնել՝ պահանջելով վճարել Ձեզ վերջնահաշվարկի և աշխատավարձի գումարները։ Դիմում-պահանջն անհրաժեշտ է ներկայացնել գրավոր կարգով և այն ուղարկել գործատուին փոստային ծառայության միջոցով՝ պատվիրված և հետադարձ ծանուցմամբ։

Հետադարձ ծանուցագիրը անհրաժեշտ է պահպանել, քանի որ դա այն միակ ապացույցն է, որով կարող եք հետագայում հաստատել, որ գործատուն ստացել է Ձեր դիմում-պահանջը։

  1. Եթե նշված ժամկետի ընթացքում գործատուն կրկին չվճարի պահանջված գումարները, ապա Դուք կարող եք դրանք բռնագանձելու պահանջով դիմել դատարան՝ միաժամանակ պահանջելով գործատուից բռնագանձել նաև տույժի գումարները։ Դատարան դիմելիս Դուք ազատված կլինեք դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից։

Գործատուին ուղղված դիմում-պահանջի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո126
Ոչ6