ԶՈՒ-ից ինձ հեռացրել են կարգապահական տույժի պատճառով, բայց ցանկանում եմ վերադառնալ․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Զինված ուժեր

ԶՈՒ-ից ինձ հեռացրել են կարգապահական տույժի պատճառով, բայց ցանկանում եմ վերադառնալ․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները սահմանված են «Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքով։ Նշված կանոնագրքով զինվորական ծառայությունից ազատելը հանդիսանում է ամենախիստ կարգապահական պատասխա­նատ­վության միջոցը։ Նման պայմաններում անհրաժեշտ է պարզել, թե Ձեզ ինչպիսի խախտման համար են ենթարկել ամենախիստ կարգապահական պատասխանատվության։ Հարկ է ընդգծել, որ ի տարբերություն մյուս կարգապահական պատասխանատվության տեսակների (նկատողություն, խիստ նկատողություն, կոչման իջեցում և այլն)՝ զինվորական ծառայությունից ազատելու կարգապահական պատասխանատվության տեսակի համար վերոնշյալ կանոնագրքով սահմանված չէ տվյալ տույժը հանելու ժամկետներ, քանի որ դա կիրառելուց հետո խզվում են Զինված ուժերի և Ձեր միջև առաջացած իրավահարաբերությունները։ Հետևաբար՝ չկա սահմանված այնպիսի ժամկետ, որից հետո նոր կարող եք դիմել վերականգնվելու համար։

Վերականգնվելու նպատակով պետք է դիմում ներկայացնեք ՀՀ պաշտպանության նախարարին՝ ներկայացնելով, թե ինչի համար եք ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ինչու եք կրկին ցանկանում վերականգնվել զինվորական ծառայության, որից հետո դիմումով խնդրեք, որ Ձեզ վերականգնեն աշխատանքում։ ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի վարչությունում կուսում­նասիրեն Ձեր անձնական գործը, ներկայացված դիմումը և ըստ դրա՝ կկայացնեն որոշում։

Ձեր վերականգնվելու հնարավորությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի բաժին հետևյալ հեռա­խոսահամարներով՝ 010-29-45-73, 010-29-44-43, կամ զանգահարելով թեժ գիծ՝ 1-28 կամ 010-29-46-99 հեռախոսա­համարներով։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո29
Ոչ5