Ցանկանում եմ, որ տղաներս միասին ծառայեն միևնույն զորամասում․ ու՞մ դիմեմ և ի՞նչ անեմ

Զինված ուժեր

Ցանկանում եմ, որ տղաներս միասին ծառայեն միևնույն զորամասում․ ու՞մ դիմեմ և ի՞նչ անեմ

ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռնում երկու եղբայրներին ծառայելու միևնույն զորամասում՝ միմյանց հետ միասին։ Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռնում երկու եղբայրներին ծառայության ընթացքում լինել միմյանց կողքի, որն է՛լ ավելի է ամրապնդում եղբայրների կողմից պատշաճ ծառայություն տանելու հնարավորությունները, թույլ է տալիս եղբայրների ծնողներին ավելի քիչ ծախսեր կատարել իրենց երեխաներին տեսակցելու համար։ Այդ նպատակով կրտսեր եղբայրը պետք է համապատասխան դիմում ներկայացնի տարածքային զինկոմիսարիատ՝ ցանկություն հայտնելով ծառայությունը կրել իր ավագ եղբոր հետ նույն զորամասում։

Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առկա են նաև որոշակի սահմանափակումներ։ Մասնավորապես՝ եթե ավագ որդու ծառայությունը ավել է 17 ամսից, ապա այդ դեպքում կրտսեր եղբայրը չի կարող իր ծառայությունը կրել այն զորամասում, որտեղ ավագ եղբայրն է ծառայում։

Ավագ եղբոր հետ ծառայելու վերաբերյալ կրտսեր եղբոր դիմումը կարող եք ներբեռնել այստեղից:

Զինկոմիսարիատների հասցեների, հեռախոսահամարների և ղեկավար անձանց մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո24
Ոչ0