Ուզում եմ դուրս գալ գործից, բայց տուգանք է հասնում դրա համար։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ
Աշխատողի և գործատուի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, որում հստակ սահմանված են աշխատողի իրավունքները։
Աշխատանքային հարաբերությունները դադարեցնելը՝ աշխատանքից ազատվելը (դուրս գալը), հանդիսանում է աշխատողի՝ Աշխատանքային օրնսգրքով սահմանված իրավունք։
Աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու նման սահմանափակումը ՀՀ Աշխատանքային օրենսգրքից չի բխում և այն չի կարող օրինական համարվել։
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, եթե աշխատանքային պայմանագրերը կամ գործատուի հրամանները բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան Աշխատանքային օրենսդրությամբ աշխատողների համար սահմանված պայմանները, ապա նման պայմանները կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատողն իրավունք ունի դադարեցնել իր աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը մինչև սահմանված ժամկետի լրանալը հետևյալ կերպ: Անհաժեշտ է աշխատանքը դադարեցնելու մասին գրավոր դիմում ներկայացնցել գործատուին աշխատանքը դադարեցնելու օրվանից առնվազն 30 (եռեսուն) օր առաջ։
Դիմումը ներկայացնելուց 30 օր հետո Դուք կարող եք այլևս չներկայանալ աշխատանքի։ Գործատուն, ստանալով Ձեր դիմումը, 30 օր անց պարտավոր կլինի լուծել աշխատանքային պայմանագիրը, կատարել և վճարել վերջնահաշվարկ։ Եթե Գործատուն չվճարի վերջնահաշվարկը՝ պատճառաբանելով, որ այն պահել է որպես տուգանքի գումար, Դուք կարող եք դիմել դատարան։
Հաճախ գործատուի կողմից աշխատանքային պայմանագրում աշխատողի համար որոշակի սահմանափակումներ են սահմանվում։ Նման սահմանափակում կարող է հանդիսանլ նաև աշխատանքային հարաբերությունները մեկ տարուց շուտ դադարեցնելու պայմանը, որը խախտելու դեպքում գործատուի պայմանով աշխատողը պարտավորվում է տուգանք վճարել։
Գործատուն կարող է դատական կարգով պահանջել աշխատողի կողմից աշխատանքի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով իրեն պատճառված վնասի փոխատուցումը։
Աշխատանքից ազատվելու դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից։
Ելիզավետտա
Բարև ձեզ: Ես 55 տարեկան եմ: Զբաղվածության կենտրոնում կա աշխատանք, բայց ոչ տարիքն է համապատասխանում, ոչ էլ գործատուների են պետք իմ արտաքինը: 2 անգամ մերժելուց էլ չի առաջարկվում աշխատանք: Դա է օրենքը: Շնորհակալություն: