Բուժհաստատությունը գումար է պահանջում, բայց ես փող չունեմ։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Առողջապահություն

Բուժհաստատությունը գումար է պահանջում, բայց ես փող չունեմ։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Յուրաքանչյուր ոք, անկախ իր գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք: Այս իրավունքը ներառում է անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալը` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում։

Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ Հայաստանի Հանրապետությունում, օրենքով սահմանված կարգով, անվճար բուժօգնությունը սահմանվում է հատուկ խմբերի համար, ինչպես նաև հատուկ դեպքերում։

Պետության կողմից անվճար բուժօգնություն տրամադրվում է  առաջնային բուժօգնության դեպքում և երբ այդ բուժօգնությունն ընդգրկված է պետական ծրագրերի մեջ՝ որպես պետության կողմից փոխհատուցվող բժշկական օգնության տեսակ։

Անվճար բուժօգնության դեպքում բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր անձ իրավունք ունի ընտրել բժշկական հաստատությունը և իր բժշկին, ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում, պահանջել և ստանալ իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքի մասին տեղեկություններ, պահանջել դրանց գաղտնիության ապահովում, իրազեկ լինել իր հիվանդության մասին և համաձայնություն տալ իրեն բուժելու հարցում, արժանանալ հարգալից վերաբերմունքի:

Անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց խբերի ցանկին, բուժօգնության համար հերթագրման կարգին կարող եք ծանոթանալ ՀՀ Կառավարության 04․03․2004թ․-ին կայաց­ված թիվ 318-Ն որոշման մեջ հետևյալ հղումով։

Անվճար բուժօգնության վերաբերյալ լրացուցիչ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ այս և այս հղումներով։

Թե ինչպիսի՞ գոր­ծո­ղու­թյուն­ներ պետք է կատարի քաղաքացին, որ ստանա պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն՝ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Թե որո՞նք են այն հիվանդությունները և բուժուգնության տեսակները, որոնց դեպքում քաղաքացին կարող է անվճար բուժօգնություն ստանալ՝ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Կարող եք զանգահարել նաև Առողջապահության նախարարության թեժ գիծ 8003 հեռախոսահամարով՝ խնդրելով տրամադրել մանրամասն տեղեկություններ, թե արդյո՞ք Ձեզ առաջարկվող բուժումը կամ բուժօգ­նու­թյունը անվճար է, կամ հատուցվո՞ւմ է արդյոք պետության կողմից, թե՝ ոչ, և արդյո՞ք դրա համար պարտա­դիր պետք է վճարում կատարեք ձեր միջոցներով։

Եթե Դուք համապատասխանում եք օրենքով սահմանված անվճար բժշկական օգնություն ստանալու պայմաններին՝ Ձեր հիվանդությունը ներառված է սահմանված ցանկում կամ պատկանում է առաջնային բժշկական օգնության պայմանին, սակայն բժիշը Ձեզնից պահանջում է վճարել, ապա կարող եք դիմել նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-08: Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների թեժ գծերի հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, իսկ գործող բուժհաստատությունների, դրանց հեռախոսահամարների մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Բացի այդ, հետևյալ էլեկտրոնային հղումով Դուք կարող եք ստանալ մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչ հերթագրումներ և տեղեր են առկա այն բժշկական կազմակե­րպություններում, որոնք իրականացնում են պետության կողմից երաշ­խավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո77
Ոչ12