Բժշկական օգնության ժամանակ առողջությանս վնաս է պատճառվել։ Ի՞նչ կարող եմ անել և ո՞ւմ դիմեմ

Առողջապահություն

Բժշկական օգնության ժամանակ առողջությանս վնաս է պատճառվել։ Ի՞նչ կարող եմ անել և ո՞ւմ դիմեմ

Առողջության իրավունքի իրացման շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող կազմակերպությունը, բժիշկը պարտավոր է միչև բժշկական օգնության տրամադրումը Ձեզ համար մատչելի տարբերակով տեղեկացնել տրամադրվող բժշկական օգնության, ինչպես նաև դրա հետևանքների մասին։ Իրազկեկվելուց հետո Դուք կարող եք տրամադրել Ձեր համաձայնությունը բժշկական օգնության համար կամ հրաժարվել դրանից։

Եվ եթե քաղաքացին տալիս է իր համաձայնությունը, դրանից հետո նոր բժիշկը կարող է ցուցաբերել համապատասխան բժշկական օգնությունը։ Այն դեպքում, երբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, անձի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ձեզ պատճառված վնասի դեպքում կարող եք իրականանցել հետևյալ գործողությունները․

  1. Հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին՝ ներկայացնելով սխալ կամ անպատշաճ բուժօգնություն ստանալու հետևանքով Ձեզ պատճառված վնասը, այն բժշկական հաստատությունը,  կոնկրետ  բժշկի տվյալները, ում կողմից բժշկական օգնություն եք ստացել և վնասներ կրել։ Տարածքային ոստիկանության բաժինների հասցեներին և հեռախո­սահամարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
  1. Առաջացած խնդիրների մասին կարող եք նաև ահազանգել Առողջապահության նախարարության թեժ գիծ 8003 հեռախոսահամարով՝ ներկայացնելով բոլոր մանրամասները։
  2. Բացի այդ, կարող եք նաև Ձեզ պատճառված վնասների հատուցումը ստանալու նպատակով դիմել դատարան, որի համար, նախ, անհրաժեշտ կլինի հավաքագրել Ձեր առողջության հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր, մասնավորապես՝ Ձեր բժշկական քարտի պատճեն, էպիկրիզների պատճեները, տեղեկանք բժշկական հաստատությունից, թե ինչ բուժում եք ստացել բժշկական հաստատությունում, երբ և որ բժշկի կողմից, ինչպես նաև փաստաթղթերը, որոնք կհիմնավորեն այն բոլոր ծախսերը, որոնք իրականացրել եք ոչ պատշաճ բժշկական օգնության հետևանքով։ Անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելուց հետո Դուք կարող եք վնասի հատուցման պահանջ ներկայացնել բժշկական հաստատության դեմ։ Նման դեպքում Դուք պետք է դատարանում կարողանաք հմնավորել, որ Ձեր առողջությունը վատթարացել է բժշկական սխալ կամ անպատշաճ միջամտության արդյունքում։ Ձեզ պատճառված վնասի ապացուցման նպատակով էլ դատարանին կարող եք խնդրել նշանակել համապատասխան դատաբժշկական փորձաքննություն։
Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո27
Ոչ3

Մեկնաբանություն (1)

  1. Անանուն
    Հունիսի 9, 2019

    Շատ շնորհակալ եմ։