Ցանկացել եմ տեսնել վաճառվող մսի որակի ստուգման հավաստագիրը, սակայն մերժել են․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Սննդի անվտանգություն

Ցանկացել եմ տեսնել վաճառվող մսի որակի ստուգման հավաստագիրը, սակայն մերժել են․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Մսի վաճառքով զբաղվող յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն պարտավոր է ունենալ որակի ստուգման հավաստագիր, որով հաստատվում է վաճառվող մսի որակի համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին։ Մսի վաճառքով զբաղվող այն անձինք, որոնք չունեն որակի ստուգման հավաստագիր, իրավունք չունեն իրականացնելու մսի վաճառք՝ այն էլ այնպիսի մսի վաճառք, որի ծագումը անհայտ է կամ ստուգում չի անցել։

Եթե մսի վաճառք իրականացնողը չի ներկայացնում որակի ստուգման հավաստագիրը և հրաժարվում է նաև վաճառքի ներկայացված միսը վաճառել Ձեզ, ապա Դուք իրավունք ունեք այդ մասին ահազանգել ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ հետևյալ հասցեով․ ք․ Երևան, Կոմիտասի 49/2, կամ զանգահարել վերջինիս թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով՝ 010-20-60-40։ Թեժ գծով ըստ ոլորտների պատասխանատու անձանց վերաբերյալ տվյալներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ձեր բողոքների մասին կարող եք բարձրաձայնել նաև՝ դրանք էլեկտրոնային փոստով ուղարկելով ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն։

Ձեր ահազանգի հիման վրա ստուգում կիրականացվի մսի վաճառքով զբաղվով տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ, և եթե հայտնաբերվի ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, ապա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վարչական պատասխանատվության կեն­թարկի տնտեսվարողին առանց որակի ստուգման վկայականի մսի վաճառքով զբաղվելու համար և կարգելի նրա կողմից այդպիսի գործունեության ծավալումը։

Կարող եք Ձեր բողոքները ներկայացնել նաև ՀՀ առողջապահության նախարարությանը հետևյալ թեժ գծի հեռախոսահամարով՝ 8003, իսկ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո13
Ոչ0