Որքա՞ն կանխիկ գումար կարող եմ բերել ինձ հետ արտասահմանից։ Ո՞ւմ դիմեմ և ի՞նչ փաստաթղթեր ներկայացնեմ

Հարկային եւ մաքսային ծառայություններ

Որքա՞ն կանխիկ գումար կարող եմ բերել ինձ հետ արտասահմանից։ Ո՞ւմ դիմեմ և ի՞նչ փաստաթղթեր ներկայացնեմ

Մաքսային միության մաքսային տարածք, ինչպիսինն է նաև Հայաստանի Հանրապետությունը, կարող եք Ձեզ հետ ներմուծել 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցներ, որոնք ենթակա չեն գրավոր ձևով մաքսային հայտարարագրման, իսկ 10 հազար ԱՄՆ դոլար գումարի չափը գերազանցող կանխիկ դրամական միջոցների ներկրման դեպքում դրանք ենթակա են գրավոր ձևով մաքսային հայտարարագրման՝ մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով: Նույն կերպ, եթե ՀՀ-ից եք ցանկանում արտահանել կանխիկ գումար, ապա այն առանց մաքսային հայտարարագրման կարող եք արտահանել ոչ ավելի, քան 10 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող չափով։

Մաքսային հայտարարագիրը կարող եք լրացնել տեղում, որի մեջ պետք է մանրամասներ նշեք 10 հազար ԱՄՆ դոլար գումարի չափը գերազանցող կանխիկ դրամական միջոցների վերաբերյալ՝ հայտնելով, թե դրանք ինչ նպատակով եք ներմուծում ՀՀ, որտեղից են այդ գումարները և ինչպես եք դրանք ձեռք բերել։ Ապահովության դեպքում անհրաժեշտ կլինի Ձեզ հետ վերցնել նաև այդ գումարների ծագման աղբյուրը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես՝ եթե դրանք ելքագրել եք Ձեր բանկային հաշվեհամարից, ապա նպատակահարմար կլինի Ձեզ հետ ունենաք բանկային անդորրագիրը, որը ձեզ տվել են կանխի­կացնելիս, կամ եթե դա այն գումարն է, որը ստացվել է անշարժ կամ շարժական գույք օտարելիս, ապա անհրաժեշտ է Ձեզ հետ ունենաք վաճառքի պայմանագրի օրինակը։

Հայտարարագրի օրինակին, այն լրացնելու կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ավելի մանրամասն հարցերի պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք կապ հաստատել 060-54-46-57 հեռախոսահամարով, կամ Ձեր հարցադրումները էլեկտրոնային կարգով ուղղել սեղմելով այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո77
Ոչ4