Նախագծի մասին

Umdimel.am կայքը ստեղծվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից` ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող «Պայքար կոռուպցիայի դեմ՝ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով» ծրագրի շրջանակներում։ Կայքում հանրամատչելի կերպով ներկայացված են տարբեր իրավիճակներում հայտնված քաղաքացիների համար նախատեսված խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը և կանխելու կոռուպցիոն ռիսկերը մի շարք հանրային ոլորտներում։

Քաղաքացիները կայքում կգտնեն ավելի քան 110 թեմատիկ հարցադրումներ և պատասխաններ, որոնք ընդգրկում են իրականացվելիք քայլերի հերթականությունն ու անհրաժեշտ փաստաթղթերը: Ներկայացված է ոլորտների բավականին լայն շրջանակ՝ ոստիկանություն, ճանապարհային ոստիկանություն, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, հանրային ծառայությունների ոլորտ, դատարաններ, քննչական մարմիններ, առողջապահություն, կրթություն, զինված ուժեր, սննդամթերքի անվտանգություն, սպառողների իրավունքներ, ընտրություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, բանկային և ֆինանսական մարմիններ, մաքսային և հարկային մարմիններ, անձնական տվյալների պաշտպանություն, ընտանեկան բռնություն, տեղեկատվության ազատություն, քաղաքաշինություն, աշխատանքային իրավունք և լրատվամիջոցներ։