Հարևանս ապօրինի շինարարություն է անում և փակում իմ տան լուսավորությունը: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Քաղաքաշինություն

Հարևանս ապօրինի շինարարություն է անում և փակում իմ տան լուսավորությունը: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ, որի շրջանակներում էլ ստուգվում են շինարարության ժամանակ անհրաժեշտ շինարարական նորմերը: Եթե անձը շինարարության համար թույլտվություն չի ստացել կամ թույլտվությունը տրվել է շինարարական նորմերի խախտմամբ, ապա տվյալ շինարարությունը կարող է համարվել ապօրինի:   

Եթե Դուք կասկածներ ունեք, որ Ձեր հարևանն իրականացնում է ապօրինի շինարարություն, ապա կարող եք ահազանգել Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-08 հեռախոսահամարով (Երևան քաղաքի վարչական շրջանների թեժ գծերի մասին տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղումով

Մարզերում ապօրինի շինարարություն իրականացվելու դեպքում անհրաժեշտ է զանգահարել համապատասխան մարզի մարզպետարանի հեռախոսահամարներով՝ հայտնելով կատարվածի մասին։

Կարող եք նաև Ձեր խնդիրների մասին զանգահարել և տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հետևյալ հեռախոսահամարով՝ (010)-51-13-62, կամ այցելել հետևյալ հղումով, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության պետական տեսչություն՝ (012) 31-77-71 հեռախոսահամարով։

Ընդ որում, հարկ է նշել, որ քաղաքացիների կողմից ապօրինի շինարարություն իրականացնելու դեպքում այդ մասին պետք է ահազանգել ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, քանի որ օրենքով սահմանված են ապօրինի շինարարության իրականացման համար պատասխանատվություն ենթարկելու վաղեմության ժամկետներ։

Եթե կարծում եք, որ չեք կարողանա թեժ գծի աշխատակիցներին ներկայացնել Ձեր ամբողջական հիմնավորումներն ու բողոքները, ապա կարող եք շարադրել դրանք գրավոր և ներկայացնել համայնքի ղեկավարի, քաղաքապետի կամ մարզպետի անվամբ՝ խնդրելով լուծում տալ Ձեր խնդրին։ Անհրաժեշտ է Ձեր դիմում-բողոքն ուղարկել փոստային ծառայության միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ, որի միջոցով Դուք կկարողանաք հավաստիանալ, որ Ձեր դիմումը տեղ է հասել։ Բացի այդ, կարող եք նաև Ձեր բողոքների մասին դիմում գրել էլեկտրոնային կարգով՝ այցելելով հետևյալ հղմամբ։

Ձեր գրավոր դիմումին կարող եք կցել շինարարության լուսանկարները:

Եթե Ձեր դիմումը մերժվի կամ Դուք դիմումի վերաբերյալ որևէ պատասխան չստանաք, ապա կարող եք դիմել դատարան՝ վիճարկելով շինարարության օրինականությունը:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո89
Ոչ9

Մեկնաբանություն (1)

  1. Նինա Մանուչարյան
    28 Հունիսի, 2019

    Մանկական հրապարակում հսկա բուդկա են սարքել, 2 տարի է բողոքում ենք, ոչ մի արձաքանք։