Ցանկանում եմ գովազդային վահանակ տեղադրել: Ո՞ւմ է պետք դիմել և ինչպե՞ս

Տեղական ինքնակառավարման մարմիններ

Ցանկանում եմ գովազդային վահանակ տեղադրել: Ո՞ւմ է պետք դիմել և ինչպե՞ս

Գովազդային վահանակ տեղադրելիս անհրաժեշտ է պարզել, թե կոնկրետ որտեղ եք ուզում այն փակցնել, քանի որ կախված տեղադրման վայրից՝ պետք է ստանաք տարբեր անձանցից թույլտվություն։ Եթե, օրինակ, ցանկանում եք գովազդային վահանակը փակցնել բնակելի շենքի արտաքին պատին, ապա այն կհամարվի արտաքին գովազդ, որի համար Դուք նախ պետք է ստանաք տվյալ շենքը սպասարկող համատիրության գրավոր համաձայնությունը, որից հետո պետք է տեղադրված գովազդի վահանակի չափսերի և գտնվելու վայրի մասին դիմումով տեղեկացնեք տվյալ վարչական շրջանի ղեկավարին կամ էլ համայնքի ղեկավարին։ Վահանակը տեղադրելիս պետք է նկատի ունենալ, որ տարբեր վարչական շրջան­ների և համայնքների համար սահմանված է արտաքին գովազդ տեղադրելու համար ամսական վճարման ենթակա տեղական տուրք, որը տարբեր վարչական շրջաններում ու համայնքներում տարբեր է։ Գովազդի համար վճարման ենթակա  ամսական վճարման ենթակա տեղական տուրքի չափերը սահմանվում են ավագանու որոշմամբ՝ մեկ քառակուսի մետր գովազդային վահանակի համար կոնկրետ գումար։ Օրինակ, Արաբկիր վարչական շրջանում արտաքին գովազդ տեղադրելու համար 2018թ․-ին սահմանված է եղել մեկ քառակուսի մետրի համար ամսական 2625 ՀՀ դրամ։ Այլ վարչական շրջանների համար 2018թ․-ի համար սահմանված տուրքերի չափերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Յուրաքանչյուր տարվա համար տեղական տուրքերի չափերն արտաքին գովազդի համար սահմանում է ավագանին, որի մասին կայացնում է որոշում և հրապարակում իր պաշտոնական կայքերում։ Թե ներկայիս դրությամբ որքա՞ն են կազմում այդ տեղեկան տուրքերի չափերը՝ կարող եք մանրամասն ճշտել՝ զանգահարելով համայնքի կամ վարչական շրջանի թեժ գծերով կամ գովազդի բաժիններ։ Երևան քաղաքի վարչական շրջանների հեռախոսահամարները կարող եք գտնել այստեղ։

Եթե  գովազդային վահանակը ցանկանում եք տեղադրել Ձեզ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա, ապա պետք չէ դրա համար նախօրոք ստանալ որևէ մեկի, այդ թվում՝ համա­տիրության թույլտվությունը, այլ միայն պետք է տեղադրված գովազդի վերաբերյալ տեղեկու­թյուններ տրամադրել համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի կարողանան Ձեզ համար հաշ­վարկել ամսական տեղական տուրքի կոնկրետ չափը։ Հիմնական կանոնն այն է, որ պետք է առկա լինի այն անձի թույլտվությունը, որի սեփականությունը հանդիսացող գույքի վրա պատրաստվում եք տեղադրել Ձեր գովազդային վահանակը, և պետք է վճարել տեղական տուրքերը։

Արտաքային գովազդի տեղադրման մասին դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո4
Ոչ2