Ինձ դատի են տվել, բայց փաստաբանի փող չունեմ: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Դատարաններ

Ինձ դատի են տվել, բայց փաստաբանի փող չունեմ: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Կախված այն հանգամանքից, թե ով է հայցադիմում ներկայացրել և ինչ հայցապահանջ է ներկայացվել, Դուք կարող եք օգտվել հետևյալ հնարավորութոյւններից․

  1. Եթե հայցադիմումը ներկայացրել է բանկը, վարկային կազմակերպությունը, ապահովագրական ընկերությունը կամ որևէ այլ կազմակերպություն՝ ֆինանսական պահանջով, ապա Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ՝ ներկայացնելով Ձեր խնդիրն ու առարկությունները։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հատուկ մասնագետներից բաղկացած կառույց է, որը լուծում է ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով և սեղմ ժամկետներում: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում անձը անվճար կարող է ստանալ պարզաբանումներ և խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ աջակցություն մասնագետների կողմից։ Ֆինանսական համակարգի հաշտարարի հասցեն է ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ (հեռախոս` 060 701111, Էլ. փոստ` [email protected]

  1. Եթե հայցադիմումը ներկայացրել է ապահովագրական ընկերություն, որի ներկայացրած պահանջի հետ Դուք համաձայն չեք, ապա Դուք կարող եք դիմել նաև «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (Բյուրո), որը, անհրաժեշտության դեպքում, Ձեզ մանրամասն խորհրդատվություն կտրամադրի, իսկ ապահովագրական ընկերության մոտ խախտումների դեպքում Ձեր դիմում բողոքը կընդունեն վարույթ և կմիջամտեն Ձեր հարցի լուծմանը։ Բյուրոյի հասցեն է ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 (հեռախոս՝ (060) 58-00-43, Էլ.փոստ՝ [email protected]
  2. Եթե հայցադիմումը ներկայացրել է այլ ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, ապա Դուք կարող եք օգտվել ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունից։ Պետք է, սակայն, հաշվի առնել, որ այդ անվճար օգնությունը տրամադրվում է միայն մի շարք սոցիալական խմբերի, մասնավորապես՝ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, դատապարտյալներին, անապահով ընտանիքի անդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին, գործազուրկներին, միայնակ բնակվող կենսաթոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, փախստականներին, անվճարունակ անձանց, խոշտանգումներից տուժած անձանց, ընտանիքում բռնության ենթարկված անձանց և այլոց։

Եթե Դուք պատկանում եք վերոնշյալ խմբերից մեկին, ապա իրավաբանական անվճար օգնության համար կարող եք դիմել հանրային պաշտպանի գրասենյակին հետևյալ հասցեով՝ 0010, Երևան, Զաքյան փող., 2 շենք, 2-րդ հարկ (հեռախոս՝ (010) 60-07-14)

  1. Եթե հայցադիմումը ներկայացրել է պետական մարմին, օրինակ՝ ոստիկանությունը, կամ այլ պետական ինստիտուտ, ապա կարող եք դիմել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին, օրինակ՝«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակև այլն։
Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո34
Ոչ1